ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վազգեն Մանուկյան. Հայաստանում բազմաթիվ լրտեսական ցանցեր կան

Վազգեն Մանուկյան. Հայաստանում բազմաթիվ լրտեսական ցանցեր կան
17.01.2021 | 13:39

Ես համարում եմ ապացուցված, որ պատերազմը կարելի էր կանխել, եթե մեր բանակը պատրաստ լիներ, մեր ամուր դիրքերը կկարողանայինք պահել՝ «Հայրենիքի փրկության» շարժման մարզային հանդիպումների շրջանակում Վանաձորում ասաց միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:


Նա նշեց, որ նույնիսկ այդ աննպաստ պայմաններում, եթե հիմար հրամաններ չլինեին, կարգ ու կանոն լիներ, այդ կորուստները չէինք ունենա: «Երբ մի քանի օր անց ռազմական ընթացքը վատ վիճակում էր, մենք կարող էինք պատերազմը կանգնեցնել ավելի շուտ` ավելի քիչ կորուստներով: Ապացուցված եմ համարում, որը Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք, դավաճանության, թե հիմարության պատճառով, դա այլ հարց »,-ասաց նա:


Անդրադառնալով եռակողմ հայտարարությանը՝ նա կործանարար խայտառակություն այն համարեց մեր ժողովրդի, պետության համար: «Զգացվում է, որ հայկական կողմը ոչ մի քաղաքական բանակցություն չի արել` այդ փաստաթուղթը լավացնելու համար: Իմ անձնական կարծիքով՝ կարող եմ պնդել, որ ամսի 8-ի և 9-ի կողմերն ադրբեջանական բանակը պահանջ ուներ դադարի, զինամթերքը, զինվորներն իրենց մոտ շատ էին, բայց կար հոգնածություն և ներքին դժգոհություն»,-ասաց նա: Ըատ Վազգեն Մանուկյանի` ջարդված է մեր բանակը, հսկայական տնտեսական կորուստներ ունենք, մենք կործանարար խաղաղության մեջ մտանք, և փաստաթուղթը ստորագրելուց հետո մեր պարտությունը շարունակվում է: «Մենք հիմա ստորացված դիրքում ենք, չմտածեք, որ այդ ճանապարհը բացվեց, մեր բիզնեսն է զարգանալու, Թուրքիայի և Ադրբեջանի բիզնեսն է զարգանալու: Մենք նորից դառնալու ենք բնակավայր, ոչ թե պետություն»,-ասաց նա և նշեց, որ այս պայմաններից կարելի է ոտքի բարձրանալ:


«Անվտանգության խնդիր ունենք, և Հայաստանում բազմաթիվ լրտեսական ցանցեր կան, այդ թվում նաև՝ Թուրքիայի, որոնք սողոսկում են իշխանության մեջ»,-ասաց նա:

Դիտվել է՝ 3410

Մեկնաբանություններ